Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ի և 12-ի կեսօրից հետո, 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին և 11-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 9-ին և 10-ին, 12-ին և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19 մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ: