«Նոր օրենսդրական կարգավորմամբ հստակ սահմանել ենք այն կցված սոցիալական աշխատողին, որը պիտի պատասխանատու լինի երեխայի պաշտպանության համար։ 5000 երեխայի հաշվարկով յուրաքանչյուր համայնքում նախատեսել ենք 1 սոցիալական աշխատող»,- ԱԺ-ի նիստում ասել է սոցհարցերի փոխնախարարի պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը՝ անդրադառնալով Հայկ Կոնջորյանի հարցին, թե հաճախ երեխաներին աշխատանքային շահագործման են ենթարկում, և արդյոք սոցաշխատողներն անելիք չունեն։
Նրա խոսքով՝ այժմ ևս կան այդ կարգավորումները, բայց աշխատուժի պակաս կա. «Այս աշխատանքը ներկայումս իրականացնում է ՆԳՆ աշխատողի միջոցով, որը բազմաթիվ այլ պարտականություններ ունի»։