Հասարակություն

Գերիների խնդիրը քննարկվում է ադրբեջանական կողմի հետ շփումներում. ԱԳՆ

Գերիների խնդիրը քննարկվում է ադրբեջանական կողմի հետ շփումներում. ԱԳՆ

«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված  քաղաքացիների խնդրի հասցեագրումը շարունակում է գտնվել ՀՀ ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում, առաջին հերթին՝ ադրբեջանական կողմի հետ շփումներում ակնկալելով դրական հանգուցալուծում»,-ի պատասխան Radar Armenia-ի հարցմանը՝ պատասխանել են ՀՀ ԱԳՆ-ից։

Ըստ ԱԳՆ-ի՝ թեման և հնարավոր լուծումները քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումների թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, ինչպես նաև պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում գերիների, անհայտ կորած և բռնի անհետացած անձանց հարազատների, միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի պատվիրակության հետ։

Radar Armenia-ն հետաքրքրվել էր, թե Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության գործունեության դադարեցումից հետո ինչպես է շարունակվելու պահպանել կապը Բաքվում պահվող հայ գերիների հետ։ 

Ըստ ԱԳՆ-ի՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները հրապարակայնորեն նշեն են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց։

ԱԳՆ-ի պատասխանի մեջ նաև նշված է, որ նախարար Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումներում մշտապես բարձրաձայնում է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը, իսկ «Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը և, հետագայում, ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարության որոշմամբ՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025թ․ սեպտեմբերի 3-ից դադարեցրել է իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական