Հասարակություն

ԶՈւ ԳՇ պետը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը

ԶՈւ ԳՇ պետը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը:

Զինվորական պատվի, արիության, Հայաստանի Հանրապետությանն անձնուրաց ծառայելու և այն պաշտպանելու խորհրդանիշ մարտական դրոշը Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանին հանձնելով՝ ԶՈւ ԳՇ պետը վստահություն է հայտնել, որ զորատեսակը շարունակելու է պատվով կատարել իր առաքելությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական