ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերստուգում են իրականացրել «Թամարա Ֆուդ» ՍՊԸ-ին (Կոտայքի մարզ, ք. Աբովյան) պատկանող մսամթերքի արտադրամասում։
Լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներով՝ վերացվել է «Պելմենի ընտանեկան» և «Մսով լցոնված բլինչիկ» արտադրատեսակների արտադրության կասեցումը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը՝ ապահովելու համար սննդամթերքի անվտանգության և որակի պահպանումը։