Հասարակություն

Սննդային թունավորում ստացած քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է

Սննդային թունավորում ստացած քաղաքացիներից  8-ը հոսպիտալացվել է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սննդային թունավորմամբ Արմավիրի բժշկական կենտրոն դիմած քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մարզային բժշկական կենտրոնում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Հիշեցնենք, որ գրել էինք, որ սեպտեմբերի 8-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր ուտելուց հետո:

Ավելի ուշ պարզվել է, որ բժշկական օգնության է դիմել ևս 10 քաղաքացի, որոնք նույն՝ «Արմավիր Գարդեն», հանրային սննդի օբյեկտում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական