Վիկտորյա Այդինյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վիկտորյա Այդինյանին 2025 թվականի սեպտեմբերի 5-ից նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։
Եվս մեկ որոշմամբ՝ Էդգար Մկրտչյանն ազատվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։