Հասարակություն

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով խարդախությունների համար 1 անձ ձերբակալվել է

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով խարդախությունների համար 1 անձ ձերբակալվել է

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ-ից։ Խարդախություններից  5-ը բացահայտվել է, 1 անձ ձերբակալվել է, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ  Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումից առաջ եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, պետք է մոտենալ տեղեկատվական կետեր: Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական