Հասարակություն

Քննարկվել է ՀՀ-Ղազախստան միգրացիոն համաձայնագրի վավերացում

Քննարկվել է ՀՀ-Ղազախստան միգրացիոն համաձայնագրի վավերացում

Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ի հերթական նիստում քննարկել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրով կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար:

Համաձայնագրի հիմնական ուղղությունների շարքում են վիճակագրական, իրավական ու գիտամեթոդական եւ տեղեկատվական փոխանակումը, կողմ պետությունների տարածքում գտնվող կողմ պետությունների քաղաքացիների վիճակագրական տվյալների մասին տեղեկությունների փոխանակումը, փորձի փոխանակումը եւ գործնական օգնության ցուցաբերումը համագործակցության ոլորտներում ի հայտ եկած հարցերում: Դրանց թվում են նաեւ կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ իրենց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանությունը՝ բնակության համար տրված թույլտվության ժամկետների ընթացքում, կողմ պետությունների տարածքում գտնվելու կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերի քննարկումը: Հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել եւ արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական