«Օգոստոս ամսվա առաջին շաբաթից սկսած, նախորդ շաբաթվա, համեմատ ունենք վավերացումների աճ, ինչը միջինում 3% է կազմել։ Սեպտեմբերի 1-7-ը ընկած ժամանակահատվածում աճը կազմել է 16,83% տոկոս»,- քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Ըստ նրա՝ տրոլեբուսներում վավերացումը կազմել է 109.608, մետրոպոլիտենում՝ 39.536, ավտոբուսներում՝ 2.174.491։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդակցության ընթացքում արձանագրեց, որ վարչարարությունը իր արդյունքը տալիս է։