Հասարակություն

Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկը Գորիսի հետ կապող ճանապարհահատվածը

Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկը Գորիսի հետ կապող ճանապարհահատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտմում են, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է /Մ-12/-Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ 10.1կմ երկարությամբ ճանապարհը Ներքին Խնձորեսկը կապում է Գորիսի հետ։

Ներկայում շինհրապարակում կատարվում են մայթերի կառուցման, վաքերի, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ։

Նախագծով նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կահավորել անվտանգության տարրերով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական