Հասարակություն

ՊՆ-ն ուրախ կլինի, որ ապօրինի ազատված մարդիկ մասնակցեն հավաքներին. փոխնախարար

ՊՆ-ն ուրախ կլինի, որ ապօրինի ազատված մարդիկ մասնակցեն հավաքներին. փոխնախարար

«Պաշտպանության նախարարության դիրքորոշումը միանշանակ դրական կլինի, եթե ոչ իրավաչափ կամ ապօրինի կերպով ազատված մարդիկ կորցնեն իրենց ազատման հիմքը և դառնան պահեստազորային՝ իրենց բոլոր հետևանքներով, այսինքն, մեզ մոտ ներգրավվելու իմաստով»,- ԱԺ-ում ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ստուգվում են մարդկանց գործերը, որոնք ազատվել են բանակից, և եթե նրանք պիտանի են ծառայության, գոնե վարժական հավաքներին մասնակցեն։ Նա հավելել է, որ քանի առկա է իրավական ակտ, որով նրանք ազատվել են ծառայությունից, մասնավորապես՝ առողջական վիճակի հիմքով, չեն կարող նրանց ներգրավել։

Նրա խոսքով՝ նախաքննական մարմիններում կան բազմաթիվ վարույթներ, այդ թվում՝ տարբեր զորակոչերի ընթացքում այս հիմքով ազատված անձանց իրավաչափությունն ստուգելու ուղղված, որոնք տևում են բավականին երկար, ըստ այդմ, անհնար է համապարփակ տեղեկատվություն տրամադրել։

Գնահատեք հոդվածը

2.3 /5
3
գնահատական