Հասարակություն

Այսօր Մաքուր օդի միջազգային օրն է

Այսօր Մաքուր օդի միջազգային օրն է

Այսօր աշխարհը նշում է «Մաքուր օդի միջազգային օր»-ը, որն իր մեջ կրում է կարևոր ուղերձ․ մաքուր օդը յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն ու կենսական անհրաժեշտությունն է։ Այն առողջության, կենսաբազմազանության ու կլիմայի պահպանության կարևորագույն պայմաններից է, հայտնում են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից։

 Հայաստանում մաքուր օդի պահպանությանն անուղղակիորեն նպաստում է նաև շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը, որի հիմնական գործառույթներն են՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, անտառային հրդեհների կանխումը, կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը։ Այս գործողությունները ոչ միայն ծառայում են բնության պահպանությանը, այլև կարևոր ներդրում են ունենում մթնոլորտի մաքրության և կայուն շրջակա միջավայրի ապահովման գործում։ Մաքուր օդը մեր առողջության ու բնության հավասարակշռության գրավականն է, իսկ այն պահպանելու ջանքերը՝ ներդրում մեր երեխաների ապագայի մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական