Սեպտեմբերի 7-ին, ժամը 07։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փողոցի տներից մեկի այգետնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:43-ին, մարվել՝ 07:46-ին: Այրվել են այգետնակի տանիքի փայտե կառուցատարրերը (20 քմ), ջերմահարվել՝ պատերը: