Հասարակություն

Սյունիքի մարզում որպես անհայտ որոնվող 40-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Տեղ գյուղի ձորում

Սյունիքի մարզում որպես անհայտ որոնվող 40-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Տեղ գյուղի ձորում

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղում ձորը գլորված ավտոմեքենա կա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, գրում է Shamshyan.com-ը։

Փրկարարները նշված վայրում հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, մի քանի մետր այն կողմ էլ՝ տղամարդու մարմին, ապա մեծ դժվարությամբ դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դիատարին։

Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հովհաննես Դ.-ն է, ում որպես անհայտ որոնվող երեկվանից փնտրում էին հարազատները։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Գնահատեք հոդվածը

4.0 /5
1
գնահատական