Հասարակություն

Լիահույս եմ՝ համագործակցությունն ընդլայնվելու է. Փաշինյանը՝ Դա Սիլվային

Լիահույս եմ՝ համագործակցությունն ընդլայնվելու է. Փաշինյանը՝ Դա Սիլվային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Բրազիլի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Բարձր եմ գնահատում Հայաստանի և Բրազիլի միջև ձևավորված արդյունավետ գործընկերային հարաբերությունները և լիահույս եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունն առաջիկայում առավել կզարգանա և կընդլայնվի՝ ի նպաստ մեր պետությունների և ժողովուրդների:

Բրազիլի կողմից նախաձեռնված մի շարք գլոբալ նախաձեռնություններին Հայաստանի միանալը ևս վկայում է երկկողմ փոխգործակցության ամրապնդման մասին: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Բրազիլի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական