Հասարակություն

Աբովյանի սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների կախված դիեր

Աբովյանի սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների կախված դիեր

Սեպտեմբերի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 դի կա՝ կախված վիճակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ ներսում 2 տղամարդու դի կա, ովքեր հարազատ եղբայրներ են։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների ինքնությունը։ Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական