Հասարակություն

Այրվել է 4 ավտոբուս, 2 բեռնատար և 2000 քմ խոտածածկույթ․ ՆԳՆ

Այրվել է 4 ավտոբուս, 2 բեռնատար և 2000 քմ խոտածածկույթ․ ՆԳՆ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում են խոտածածկույթ և ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ այրվում են 6 տրանսպորտային միջոց և խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել են 4 ավտոբուս, 2 բեռնատար և 2000 քմ խոտածածկույթ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական