Հասարակություն

Հրդեհը բռնկվել էր «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում

Հրդեհը բռնկվել էր «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում, «Հայֆիլմ» կինոստուդիայի վարչական տարածքում այրվում է խոտածածկ տարածք և ավտոմեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարծման դեմ պայքարել են «Հայֆիլմ»-ի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։Ամբողջությամբ մոխրի է վերծավել 6 տրանսպորտային  միջոց, որից 4-ը ավտոբուսներ։Հրդեհը այ պահին մեկուսացվել է, սակայն տեղում հրշեջները հերթապահություն են իրականացնում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական