Սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները ջերմային այրվածքներով՝ «1-ին աստիճանի, վերին վերջույթների շրջանում» ախտորոշմամբ են տեղափոխվել։ Համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Վահագնի գյուղից են, և այրվածքներն ստացել են կենցաղային գազաբալոնի փականի պայթյունի կամ անսարքության հետևանքով։
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Նարինե Ա․-ն և նրա 12-ամյա աղջիկն ու 2,5-ամյա տղան են։ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։