Հասարակություն

Կորոշվեն առանձին լոտերով հաղթող ընկերությունները․ ՀԷՑ

կորոշվեն առանձին լոտերով հաղթող ընկերությունները․ ՀԷՑ

Սեպտեմբերի 5-ին «ՀԷՑ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի շրջանակներում ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը: Այս մասին տեղեկացրել է «ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:

«Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել յոթ ընկերություններ: Ընկերության կողմից իրականացվող գնումների մրցութային գործընթացների ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով իրականացվել էր շուկայի նախնական ուսումնասիրություն՝ ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից գնառաջարկներ ստանալու նպատակով: 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով՝  հաստատված գնումների մշտական գործող հանձնաժողովի մասնակցությամբ և ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր հարցերով տնօրեն, հանձնաժողովի նախագահ Ս. Կակոսյանի գլխավորությամբ այսօր արդեն տեղի է ունեցել հայտարարված մրցույթի շրջանակներում թվով յոթ մասնակիցների կողմից ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը:

Վերջինիս շրջանակներում Ընկերության գնումների մշտական հանձնաժողովի կողմից հայտարարվեց, որ սեպտեմբերի 15-ին տեղի կունենա առաջարկների գնահատման փուլը, որի արդյունքում սահմանված կարգով կորոշվեն առանձին լոտերով հաղթող ընկերությունները:

Գնման գործընթացների վերջնական արդյունքների մասին ընկերությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական