ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Ղրղզստանում այցելել է Չինգիզ Այթմատովի տուն թանգարան:
«Հենց այս հանճարեղ արձակագիրն է շրջանառության մեջ դրել Մանկուրտ բառը: Մանկուրտը, ըստ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի, գերեվարված անձ է, որը բռնի կերպով վերածվել է անհոգի ստրուկի, լիովին ենթարկվում է տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ չի հիշում:
Լուսանկարը՝ Չինգիզ Այթմաթովի տուն թանգարանից, նկարի անունը՝ «Մանկուրտ»»։