Հասարակություն

Հիմնանորոգվում է Վանաձորի Վարդանանց փողոցը

Հիմնանորոգվում է Վանաձորի Վարդանանց փողոցը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգվում է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցը՝ մոտ 2.3կմ երկարությամբ։ Շինարարի կողմից կատարվում են մայթերի կառուցման, հողային, այլ աշխատանքներ։ Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։

Ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական