Հասարակություն

Ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ

Ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ

Մեծամորի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում կեղծիքների և չարաշահումների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ. Radar Armenia-ի հարցին ի պատասխան հայտնեցին Կոմիտեից։

Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև կեղծիք կատարելու մեջ։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ գրավը և տնային կալանքը:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մեծամորի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում կեղծիքներ և չարաշահումներ են հայտնաբերվել, շինկազմակեպություների տնօրեններ են ձերբակալվել:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական