ՆԳՆ ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումներում ՆԳ նախարարի գլխավորությամբ կայացած 2025 թվականի կիսամյակային ամփոփումների ավարտից հետո ՀՀ օրենսդրությամբ ՆԳՆ ոստիկանությանը վերապահված գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով համակարգի մի շարք ստորաբաժանումներում կատարվել են կադրային փոփոխություններ։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով՝
Ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանն ազատվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծական վարչության պետի պաշտոնից,
Ոստիկանության գնդապետ Դավիթ Պետրոսյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից,
Ոստիկանության փոխգնդապետ Բաբկեն Աղաբաբյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից,
Ոստիկանության փոխգնդապետ Զորիկ Ավդիշոևն ազատվել է Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի պետի պաշտոնից,
Ոստիկանության գնդապետ Ասքանազ Դավթյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից,
Ոստիկանության մայոր Լևոն Անտոնյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից,
Ոստիկանության գնդապետ Գրիգոր Քոչարյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից,
Ոստիկանության գնդապետ Վազգեն Կիրակոսյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից,
Ոստիկանության փոխգնդապետ Արմենակ Մուրադյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի պաշտոնից,
Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Գալստյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից,
Ոստիկանության գնդապետ Հարություն Ադամյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնից,
Ոստիկանության գնդապետ Արթուր Ղազարյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Անիի բաժնի պետի պաշտոնից,
Ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մալաքյանն ազատվել է Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի պետի պաշտոնից,
Ոստիկանության փոխգնդապետ Ղարիբ Գրիգորյանն ազատվել է Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից,
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանն ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից,
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռաֆայել Պողոսյանն ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից,
Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանն ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից,
ՀՀ ՆԳ նախարարի այլ հրամաններով՝
Ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանը նշանակվել է Քրեական ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ,
Ոստիկանության փոխգնդապետ Վարդան Խաչատուրյանը նշանակվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ,
Ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության օպերատիվ վերլուծական վարչության պետ,
Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ,
Ոստիկանության մայոր Դավիթ Ավագյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ,
Ոստիկանության փոխգնդապետ Անի Դանիելյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի պետ,
Ոստիկանության մայոր Արթուր Իսկանդարյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ,
Ոստիկանության մայոր Մանվել Թամրազյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի պետ,
Ոստիկանության մայոր Փայլակ Շմավոնյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ,
Ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մամիկոնյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի պետ,
Ոստիկանության գնդապետ Ռոբերտ Պետրոսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պետ,
Ոստիկանության փոխգնդապետ Ռուբեն Սարգիսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ,
Ոստիկանության մայոր Վարդան Սահակյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պետ,
Ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պողոսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի պետ,
Ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը նշանակվել է Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատար,
Ոստիկանության փոխգնդապետ Լևոն Բադալյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատար,
Ոստիկանության մայոր Ալբերտ Մարտիրոսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար։