Հասարակություն

Լեռնային Ղարաբաղի 16.000 բնակիչ ձեռք է բերել ՀՀ-ի քաղաքացիություն. Արմեն Ղազարյան

Լեռնային Ղարաբաղի 16.000 բնակիչ ձեռք է բերել ՀՀ-ի  քաղաքացիություն. Արմեն Ղազարյան

«Սեպտեմբերի 2–ի դրությամբ ունենք 16.000-ից ավելի դիմում, 11.259 անձ, ով ՀՀ նախագահի ստորագրությամբ ստացել է քաղաքացիություն և 5000-ից ավելի անչափահաս, որոնց ծնողները ձեռք են բերել քաղաքացիություն, անձնագրի փոփոխությամբ ստացել են քաղաքացիություն։ Նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներից արդեն շուրջ 16.000-ից ավելին ձեռք են բերել Հայաստանի քաղաքացիություն»,- ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց քաղաքացիության դիմումներին։

Ըստ նրա՝ մարզերում բոլոր ստորաբաժանումները արդեն ընդունում եմ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումներ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական