Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 8-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19 մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ: