«2020 թվականից անցել է 5 տարի, և արդեն, հաջորդ տարվանից, կներգրավվեն մարդիկ, որոնք վարժական հավաքներին 2 կամ 3 տարի չեն ներգրավվել»,- ԱԺ-ում ասել է պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով վարժական հավաքներին մարդկանց ներգրավվածությունից դժգոհություններին։ Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք չեն գնացել, գուցե ընկալվում է այնպես, որ չեն կանչել, բայց իրենց 2-րդ անգամ կանչել են։
«Դա նաև կարող է կապված լինի նրա հետ, որ մարդիկ կան՝ բուժհետազոտությունը անցել են, և իրենց առողջական վիճակը չի թույլատրում վարժական հավաքների ներգրավվել»,-ասել է նա և հավելել՝ հակառակ պատկերը ևս կա, երբ մարդիկ, որոնք ցանկանում էին մասնակցել, զինկոմիսարիատում իրենց չեն ներգրավել, քանի որ իրենք 1 տարի առաջ են եկել։
Անդրադառնալով ծանուցումներին՝ նա ընգծել է, որ հաջորդ զորակոչից բոլոր զինկոմիսարիատներում ծանուցումները լինելու են էլեկտրոնային: