Սեպտեմբերի 5-ին Գրինվիչի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00) երկրագնդի ամենատաք վայրը եղել է Ադրարը, Ալժիր՝ +45.3 °C, մենացուրտ վայրը՝ Վոստոկ կայան, Անտարկտիդա՝ -67.6 °C
Տվյալները՝ Սինոպտիկական կայանների:
«Սինոպտիկական կայանները դրանք այն կայաններն են, որոնց դիտարկումների տվյալները ուղարկվում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջազգային փոխանակության, եղանակի կանխատեսումներ կազմելու համար»,- գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։