Հասարակություն

Հայաստանի և Ճապոնիայի պաշտոնյաները քննարկել են տնտեսական համագործակցությունը

Հայաստանի և Ճապոնիայի պաշտոնյաները քննարկել են տնտեսական համագործակցությունը

«EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ճապոնական կողմից կազմակերպված պաշտոնական ճաշին։

Ճաշի ընթացքում նախարար Պապոյանին ուղեկցել է Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական նախարարի տեղակալ Հիսաշի Մատսումոտոն։ Հանդիպումն ընթացել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։

Քննարկվել են տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային նոր նախագծերի իրագործման ուղիները։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական