Հասարակություն

Մ-1-ից դեպի «Շիրակ» օդանավակայան՝ նորոգված ճանապարհով

Մ-1-ից դեպի «Շիրակ» օդանավակայան՝ նորոգված ճանապարհով

Ավարտական փուլում է գտնվում Մ-1 միջպետական ճանապարհից դեպի «Շիրակ» օդանավակայան տանող 2 կմ ճանապարհի միջին նորոգումը, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Ասֆալտապատվել է ինչպես օդանավակայան տանող ճանապարհը, այնպես էլ՝ օդանավակայանի հրապարակը։ Այժմ աշխատանքներ են տարվում իջատեղերի վրա։ Առջևում գծանշման աշխատանքներն են։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Արման Խաչատրյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում եղել է նշված շինտեղամասում, դիտարկել կատարված աշխատանքները։ Ճանապարհը նորոգվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական