Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ին և 7-ի գիշերը և կեսօրից հետո, 6-ին և 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ին կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 5-ին և 7-ի կեսօրից հետո սպասվում է, 6-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։