Հասարակություն

Վարորդական վկայականի քննությունները հնարավոր կլինի հանձնել տարբեր ստորաբաժանումներում

Վարորդական վկայականի քննությունները հնարավոր կլինի հանձնել տարբեր ստորաբաժանումներում

«Մեր քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել հարթակ, տեսնել՝ որ օրն է հասանելի, և եթե, պայմանականորեն, տեսական քննությունը հանձնել են Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում, և մոտակա օրը հասանելի է այլ վայրում, կարող են ազատորեն գործնական քննության համար գրանցվել տվյալ մարզում և հանձնել քննությունը»,-Կառավարության նիստում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով վարորդական իրավունքի տեսական և գործնական քննության հանձման ընթացակարգին։

Նախարարի խոսքով՝ հանվել է կանոնը, որ եթե, օրինակ, Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումներում էր անձը հանձնում տեսական քնություն, պարտավոր էր գործնական քննությունը ևս նույն տարածքային ստորաբաժանումում հանձնել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
5
գնահատական