Հասարակություն

Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել. նախարար

Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել. նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալությանը.

«Ձերբակալվածների ճակատագրի որոշումը հարուցված վարույթի պայմաններում այլևս ՆԳՆ տիրույթում չի գտնվում։ Ըստ այդմ, ՔԿ-ն կհասկանա հետագա ընթացքը»,- ասել է նա։

Խոսելով կոնկրետ միջադեպից՝ նա նշել է. «Վարորդը եղել է մեր գործընկեր Նարեկ Մկրտչյանի եղբայրը, նրա մոտ չի հայտնաբերվել ոչինչ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել և նետել իրեր, և հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական է՝ այդ իրավիճակում պարեկային ծառայությունը պետք է իրականացներ ձերբակալություն: Պարեկային ծառայությունը ձերբակալել է, բերման ենթարկել բաժին, նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվում են համապատասխան պրոցեսներ։ Այժմ իրականացվում է նախաքննություն, և այն կտա հարցի պատասխանը՝ Նարեկ Մկրտչյանի եղբա՞յրն է ընկերոջը փոխանցել պայուսակը, թե՞ ընկերոջինն է դա եղել»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական