Հասարակություն

Հրդեհ Քանաքեռավանում

Հրդեհ Քանաքեռավանում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 07։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի Այգեգործական 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:38-ին, մարվել՝ 07:46-ին: Այրվել է տանիքի (մոտ 80 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 40 քմ հատվածը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական