Հասարակություն

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 3-ից 4-ը:

Բացահայտվել է 151 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 35 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 10 դեպք՝ խարդախության,
  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
  • 4-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի,
  • 3-ական դեպք՝ շորթման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
  • 2-ական դեպք՝ թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության:

Բացահայտվել են նաև կողոպուտի, ավտոմեքենայի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, սուտ մատնության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, սառը զենքի հայտնաբերման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական