Հասարակություն

Ապօրինի փայտահատման դեպք՝ Դիլիջանում

Ապօրինի փայտահատման դեպք՝ Դիլիջանում

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն օգոստոսի 30-ին` շրջագայության ժամանակ նկատել են փայտանյութ բարձած «ՈԻԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Դիլիջանի բնակիչ 61-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե մեքենան բեռնված է մոտ 1,7 խորանարդ մետր վառելափայտով, որն ինքն է պատրաստել քամատապալ կաղնուց և տեղափոխում էր անձնական օգտագործման համար:

Սեպտեմբերի 2-ին ստուգմամբ պարզվել է, որ 61-ամյա տղամարդը փայտը հատել է «Դիլիջան» անտառպետության «Միջին գոմեր» կոչվող հանդամասում, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 146 հազար դրամի վնաս։

Փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական