Երևան

Կառուցվել է շների համար նախատեսված 8 զբոսայգի

Կառուցվել է շների համար նախատեսված 8 զբոսայգի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում արդեն կառուցվել է ընտանի շների համար նախատեսված 8 առանձնացված զբոսայգի, Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի նախաձեռնությամբ արդեն իսկ ավելի քան 310 շուն էլ խնամակալության է հանձնվել։

Միացեք օնլայն արշավին և տեղադրեք Ձեր սիրելի կենդանու հետ լուսանկար #PetFriendlyYerevan հեշթեգով»,- գրել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական