Հասարակություն

Մահացել է կինոօպերատոր Արտավազդ Խաչատուրյանը

Մահացել է կինոօպերատոր Արտավազդ Խաչատուրյանը

Հայաստանի կինոյի հիմնադրամը խոր ցավով տեղեկանում է կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության և կինոօպերատորների գիլդիայի անդամ Արտավազդ (Արտո) Խաչատուրյանի անժամանակ մահվան մասին։

Արտո Խաչատուրյանը տարիներ շարունակ իր վարպետությամբ ու մասնագիտական նվիրումով մեծ ներդրում է ունեցել հայկական կինոյի զարգացման գործում: Նրա անունը կապվում է արվեստասիրության, հայրենասիրության ու մարդկային ազնվության հետ։

Հայաստանի կինոյի հիմնադրամը խորապես կիսում է ընտանիքի, ընկերների, գործընկերների և ողջ կինոհանրության վիշտը՝ իր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով այս անդառնալի կորստի համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական