Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-8-ի կեսօրից հետո, 4-5-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 5-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 4-ի և 7-ի երեկոյան սպասվում է, 5-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 6-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 4-ին Արարատյան դաշտում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։