Հասարակություն

Բակալավրի 25 կրթական ծրագրով ընդունելության տեղերը թափուր են մնացել

Բակալավրի 25 կրթական ծրագրով ընդունելության տեղերը թափուր են մնացել

Պետական բուհերի բակալավրի 25 կրթական ծրագրերով ընդունելության տեղեր թափուր են մնացել. Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։

«Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացած տեղեկատվության համաձայն՝ 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով ՀՀ պետական բուհերում թափուր են մնացել 25 բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը»,- հայտնել են Կոմիտեից։

Ըստ կոմիտեի՝ թափուր են մնացել հետևյալ համալսարանների ֆակուլտետները՝

1.Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարան՝ Մեխանիկական համակարգերի կոմպյուտերային նախագծում, Oգտակար հանածոների հարստացում։

2.Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ՝ Մետալուրգիա։

3.Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր։

4.Հայաստանի պետական մանկավարժական համալսարան՝ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ։

5.Երևանի պետական կոնսերվատորիա՝ Գործիքային կատարողականություն-ջազ կիթառ։

6.Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ՝ Երաժշտագիտություն։

7.Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ Թատերագիտություն։

8.Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ՝ Կինոարվեստ։

9.Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ՝ Դերասանական արվեստ, Ռեժիսուրա։

10.Գավառի պետական համալսարան՝ Կենսաբանություն, Աշխարհագրություն, Բնապահպանություն և բնօգտագործում, Դեղագործական քիմիա, Քարտեզագրություն և կադաստրային գործ։

11.Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ Մեքենասարքավորումների ճարտարագիտություն, Պարենամթերքի տեխնոլոգիա, Ագրոէկոլոգիա, Բույսերի պաշտպանություն, Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում, Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա, Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն։

12.Գորիսի պետական համալսարան՝ Կենսաբանություն, Էլեկտրաէներգետիկա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական