Հասարակություն

Տոմսերի QR կոդերն ակտիվանալու են ժամը 16:00-ին. ՀՖՖ

Տոմսերի QR կոդերն ակտիվանալու են ժամը 16:00-ին. ՀՖՖ

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել.

«Տեղեկացնում ենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ԲՈԼՈՐ տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին: Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը:

Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է ՄԻԱՅՆ ՄԵԿ QR կոդ:

Հարգելի՛ ֆուտբոլասերներ, ՀՖՖ-ն ևս մեկ անգամ հորդորում է սև շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական