Օգոստոսի 2-ին Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց էր պայթել, որի ժամանակ տուժել է 3 անձ։ Նրանցից 2-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար և դուրս են գրվել. Radar Armenia-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից։
«Տուժածը, որի վիճակը երեկ ծանր էր և գտնվում էր վերակենդանացման բաժնում, այսօր տեղափոխվել է բաժանմունք։ Վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում»։