Հասարակություն

Հրդեհ անասնագոմի տանիքում

Հրդեհ անասնագոմի տանիքում

Սեպտեմբերի 3-ին, ժամը 02։46-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում է անասնագոմի տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։44-ին, մարվել՝ 05։16-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական