ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 1-ից 2-ը։
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 12-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման,
- 8 դեպք՝ խարդախության,
- 6 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 4-ական դեպք՝ խուլիգանության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու,
- 2-ական դեպք՝ թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել են նաև շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սուտ մատնության, սառը զենքի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ինքնիրավչության, հետամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 8 դեպք՝ շորթման,
- 1-ական դեպք՝ խարդախության, բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։