Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ի և 6-ի կեսօրից հետո, 4-5-ի և 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է՝ 2- 5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 3-ի և 7-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-6-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Սեպտեմբերի 3-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական