«Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսսնակ Գեղամ Ասատրյանը մանրամասներ է հայտնել Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից.
«Ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել է նա։
Ավելի ուշ նա նաև տեղեկացրել է. «58 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակաց գոտում գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։