Հասարակություն

Մոպեդը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. վարորդին հոսպիտալացրել են

Մոպեդը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. վարորդին հոսպիտալացրել են

Սեպտեմբերի 2-ին, ժամը 06:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցից դեպի Նուբարաշենի փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նուբարաշենի փողոցի թիվ 3 հասցեի մոտակայքում «JOG» մակնիշի մոպեդը բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և մոպեդի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական