ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել.
«Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է:
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։