Հասարակություն

Վթար Քաջարանում, տուժածներ կան

Վթար Քաջարանում, տուժածներ կան

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12։44-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բարիկավան թաղամասի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և գլխիվայր հայտնվել ճանապարհամերձ հատվածում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, վարորդին և երկու ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական